Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Արտակ Մարտիրոսյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 15-ի N Ք-5082), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արտակ Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մարտի 1-ի N 01032023-07-0144 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0184 կադաստրային ծածկագրով 0.5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |