Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Իրա Հայրիյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 31-ի N Ք-2432), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Իրա Հայրիյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունվարի 27-ի N 27012022-07-0050 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0315-0229 կադաստրային ծածկագրով 0,06 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության (վարելահող, այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներով) արտադրամաս կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |