Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 14-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Սպարտակ Վարդանյանի լիազորած անձ Ստեփան Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N Ք-7235). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2021 թվականի հոկտեմբերի 22-ի «Սպարտակ Վարդանյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 1320 որոշմամբ հաստատված N 112 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Սպարտակ Վարդանյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Սպարտակ Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |