Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 10-ի N Ք-110), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի N 01/03.1/08873-2023 գրությամբ (մուտք՝ 2024 թվականի հունվարի 03-ի N Պ-02) տրամադրված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համաձայնությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0146- կադաստրային ծածկագրից 0.1838 հեկտար և 07-002-0148- կադաստրային ծածկագրից 0.1923 հեկտար մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործմանից (հատակագիծը կցվում է) փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամասեր։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |