Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջների, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.
1. Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 9-րդ փողոցից աջ գտնվող 1-ին զուգահեռ փողոցն անվանակոչել՝ «Անկախության 10-րդ փողոց»  (իրադրության հատակագիծը կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(738.01 Կբ)
(13.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

«Իրավական հարցերի» մշտական հանձնաժողովը նիստ չի գումարել և եզրակացություն չի տրամադրել։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը հայտնեց, որ Արամուս գյուղի Անկախության 9-րդ փողոցից աջ գտնվող 1-ին զուգահեռ փողոցի վերջնամասն զգալիորեն նեղ է՝ շուրջ 2 մետր՝ առաջարկելով այդ մասում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողամասերի վերաձևման միջոցով հասնել փողոցի ընդլայնմանը՝ նույն սեփականատերերի հողն ընդլայնել (փոխհատուցել) նույն փողոցի ավելի լայն շերտի հաշվին, ապահովելով խնդրո առարկա փողոցի թողունակությունը։
Հնչեցին նաև այլ տեսակետներ։ Ի վերջո որոշվեց նախագիծը չքվեարկել, կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և ներկայացնել առաջիկա նիստերից մեկում։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner