Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ «305Ա-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 870 000 (ութ հարյուր յոթանասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարտունիկ Աբրահամյանը 1994 թվականից ընտանիքով բնակվում է 4-րդ միկրոշրջանի 45 շենքի թիվ 30 բնակարանում, հիմք ընդունելով Մարտունիկ Աբրահամյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-2475), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի հուլիսի 6-ի N 2425302 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 45 շենքի 83,15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 30 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 870 000 (ութ հարյուր յոթանասուն հազար) դրամով օտարել Մարտունիկ, Մհեր, Ռիտա, Հարություն, Նվեր և Մարտին Աբրահամյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 870 000 (ութ հարյուր յոթանասուն հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |