Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 45 ՇԵՆՔԻ ԹԻՎ 30 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ «305Ա-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 870 000 (ութ հարյուր յոթանասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարտունիկ Աբրահամյանը 1994 թվականից ընտանիքով բնակվում է 4-րդ միկրոշրջանի 45 շենքի թիվ 30 բնակարանում, հիմք ընդունելով Մարտունիկ Աբրահամյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-2475), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի հուլիսի 6-ի N 2425302 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 45 շենքի 83,15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 30 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 870 000 (ութ հարյուր յոթանասուն հազար) դրամով օտարել Մարտունիկ, Մհեր, Ռիտա, Հարություն, Նվեր և Մարտին Աբրահամյաններին:
2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 870 000 (ութ հարյուր յոթանասուն հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner