Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հավանություն տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող «Աբովյանի Պետական Էներգետիկական Քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 1.84 հեկտար հողամասի վրա (հատակագիծը կցվում է) «Մելիք Պրոջեքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «Բնակելի թաղամասի կառուցման» ներդրումային ծրագրին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |