Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արման Ոսկանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 09-ի N Ք-2317). 1. Ձևակերպել կառուցապատող Արման Ոսկանյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան և ծածկարանի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Արման Ոսկանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Ոսկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |