Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 8-ի N 1/փ-117 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի դեկտեմբերի 17-ի NԼ-666 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/666 թույլտվությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-013-0161-0103 կադաստրային ծածկագրով 3.22792 հեկտար մակերեսով հողամասից՝ (հիմք՝ 2021 թվականի փետրվարի 23-ի N 23022021-07-0085 վկայական) 3.16278 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման գործառնական նշանակության հողի: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված 07-013-0161-0103 կադաստրային ծածկագրով 3.22792 հեկտար հողամասից 3.16278 հեկտար հողամասը (համաձայն հատակագծի): 3. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 20 (քսան) տարի՝ տարեկան 1 369 880 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր ութսուն) դրամ վարձավճարով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |