Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։ 2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» N 02-Ն որոշումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |