Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Էրիկ Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Ք-379). 1. Ձևակերպել կառուցապատող Էրիկ Կարապետյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս թիվ 31 հասցեում գտնվող բնակելի տան, շվաքարանի և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Էրիկ Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էրիկ Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |