|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մարտի 2025 թվականի N 28-Ա |
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի և 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի փետրվարի 11-ի N 01/05/01123-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 13-ի N Պ-326), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Ներկայացնել մասնակցության հայտ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից մեկնարկած Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին՝ հրավերում նշված երեք ոլորտներում (հայտերի ներկայացման հրավերը կցվում է)։ 2. Համաձայնություն տալ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից համայնքի ներկայացրած ծրագրերի ընտրության դեպքում համայնքի տվյալ տարվա բյուջեից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար հատկացնել առնվազն 20% համաֆինանսավորում՝ համաձայն հայտերի ներկայացման հրավերի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -26 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(3.55 Մբ)
|
 |
(765.89 Կբ)
|
 |
(27.92 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|