Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԿԴ/8856/02/22 քաղաքացիական գործով վճռի և հաշվի առնելով Շուշիկ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 15-ի N Ք-3212). 1. Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Այլ ծրագրեր (հայցադիմումներ)» (բաժին 01, խումբ 6, դաս 1) հոդվածից 40 000 (քառասուն հազար) դրամ փոխանցել «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության 24100558386900 հաշվեհամարին, որպես Շուշիկ Պետրոսյանի կողմից թիվ ԿԴ/8856/02/22 քաղաքացիական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարի վերադարձ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշիկ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |