Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Արմեն Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ի N Ք-5611), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արմեն Ռազմիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 14092021-07-0074 վկայական) Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 07-011-0075-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 760.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 03-ի N 03112022-07-0108 վկայական) Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող 07-011-0075-0073 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 158.4 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0075-0025 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արմեն Ռազմիկի Ավետիսյանին։ 2. Արմեն Ռազմիկի Ավետիսյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 562 374 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր յոթանասունչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում է Արմեն Ռազմիկի Ավետիսյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ռազմիկի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |