Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, հաշվի առնելով Արուսյակ Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 19-ի N Ք-1998), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի մայիսի 31-ի N 31052018-07-0085 վկայական) Արամուս գյուղում գտնվող 07-013-0101-0176 կադաստրային ծածկագրով 1.1659 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Արուսյակ Խաչատուրի Մխիթարյանին (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 27-ի N 27022024-07-0184 վարձակալության իրավունքի գրանցման վկայական)։ 2. Արուսյակ Մխիթարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 3 500 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) դրամ՝ հողամասի գինը. 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արուսյակ Մխիթարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արուսյակ Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |