Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով «ԷԴԱԳՈ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էդգար Աբրահամյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 17-ի N Տ-438) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 18-ի N 67 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.«ԷԴԱԳՈ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 1-ի N 01022023-07-0073 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0315-0249 կադաստրային ծածկագրով 0.17236 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող, այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. «ԷԴԱԳՈ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 0.17236 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում 7 655 887 (յոթ միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար ութ հարյուր ութսունյոթ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |