Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 744
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2021 թվականի N 744

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 08-Ի N 263 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունը և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրությունը, հիմք ընդունելով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ իրավաբանական անձանց միության տնօրենի դիմումը (մուտք՝ 2021 թվականի մարտի 12-ի N Տ-149).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 08-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ իրավաբանական անձանց միությանը տրված շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 263 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում «մեկ տարի ժամանակով» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի ապրիլի 4-ը» բառերով։
2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ իրավաբանական անձանց միությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 245

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner