Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Մաղաք Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունվարի 15-ի N Ք-43), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Մաղաք Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2008 թվականի օգոստոսի 19-ի N 2498093 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 52 հասցեում գտնվող 400.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 18-ի N 18022019-07-0084 վկայական) 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 67 հասցեում գտնվող 400.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մաղաք Խաչատրյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մաղաք Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |