Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Սուսաննա Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-8362). 1. Ձևակերպել կառուցապատողներ Սուսաննա Գրիգորյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջան 1-ին թաղամասի թիվ 127 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սուսաննա Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |