Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Ռիմա Գասպարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 6-ի N Ք-3264), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 16-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի թիվ 2 բնակարանն անհատույց օտարելու մասին» N 103-Ա որոշման 1-ին կետում «Ռիմա, Սլավիկ, Արմեն և Սեդա Գասպարյաններին» բառերը փոխարինել «Ռիմա Գրիգորի և Արմեն Սլավիկի Գասպարյաններին» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |