Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Լուիզա Մեհրաբյանի լիազորած անձ Մարինե Մնացականյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-6618). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2003 թվականի հոկտեմբերի 13-ի N 1801916 վկայական) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Ինտերնացիոնալի փողոց, 3 շենք, 1/1 դեղատուն: 2. Լուիզա Մեհրաբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |