Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Ալֆրեդ Ալահվերդյանի լիազորած անձ Արմեն Բեգիջանիի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 24-ի N Ք-4966). 1. Ալֆրեդ Ալահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 01-ի N 09112022-07-0052 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «Վալերիկ Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հուլիսի 23-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (500.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 7-րդ փողոց, 17, 2-րդ առանձնացվող հատվածին (500.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 7-րդ փողոց, 17/1։ 2. Ալֆրեդ Ալահվերդյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |