Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել 2018 թվականի նոյեմբերի 07-ի N 16 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն դիմելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «ՎԱԶ»-21214 մակնիշի 592 LL 70 պետական համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «ՎԱԶ»-21074 մակնիշի 591 LL 70 պետական համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու մասին. 5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալությամբ տրամադրելու համար մրցույթ հայտարարելու մասին. 6) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 119-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|