Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ «413Գ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 300 000 (երեք հարյուր հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահակ Մկրտչյանը 2008 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 323 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Սահակ Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունվարի 30-ի N Ք-382), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հունիսի 25-ի N 25062013-07-0063 վկայական) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի 13.95 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 323 բնակարանն ուղղակի վաճառքով` 300 000 (երեք հարյուր հազար) դրամով, օտարել Սահակ Մկրտչյանին: 2. Սահակ Մկրտչյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 300 000 (երեք հարյուր հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սահակ Մկրտչյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սահակ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |