Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Աբովյան համայնքի ղեկավարի ներկայացրած Վարուժան Հրաչիկի Հարությունյանի թեկնածությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|