Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՄՈԴՈՒԼԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 17-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Գարիկ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 19-ի N Ք-999). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվար 11-ի «Գարիկ Սարգսյանին և Անի Աբրահամյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 121 որոշմամբ հաստատված N 14 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Գարիկ Սարգսյանին ու Անի Աբրահամյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |