Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Նոդարի Վարդերեսյանի լիազորած անձ Ավետիս Բաղդասարյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ի N Ք-1814), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 20102016-07-0038 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 13.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 3 բնակարանն անհատույց օտարել Նոդարի, Զինաիդա Վարդերեսյաններին և Ռոզա Մատիլյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |