|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2023 թվականի N 137-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 72/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.06335 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 26-ի N 1/փ-226 դրական եզրակացությունը, հաշվի առնելով «ԿՈՄՊԼԵԿՍ ՍՓԼԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Արման Իգնաթևոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 07-ի N Տ-207), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԿՈՄՊԼԵԿՍ ՍՓԼԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ի N 25092021-07-0133 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/1 հասցեում գտնվող 0.06335 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.02 Մբ)
|
|
(39.95 Կբ)
|
|
(16.24 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|