Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Գևորգ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 23-ի N Ք-4189): 1. Գևորգ Պետրոսյանին պատկանող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 30-ի N 30052025-07-0214 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող անշարժ գույք վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 4-րդ փողոց, 1/2։ 2. Գևորգ Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |