|
ՆԱԽԱԳԻԾ
|
29 հունվարի 2025 թ. |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 44 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՈՐՄՆԱԴԻՐ ՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Արմեն Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Ք-372). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 18-ի «Սոնյա Վիլսոն Մքլեոդին Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 27-րդ փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն տալու մասին» N 739 որոշմամբ հաստատված N 44 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Արմեն Գևորգյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Արմեն Գևորգյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|