Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 02-ի N Ք-675), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 57-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 1) Արթուր Մովսիսյան - Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ - հանձնաժողովի անդամ՝ աճուրդավար, 2) Արմեն Քոսակյան - ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ, 3) Ռազմիկ Արզումանյան - ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ, 4) Մերուժան Մելիքսեթյան - համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ, 5) Արսեն Հարությունյան - համայնքի ղեկավարի խորհրդական՝ հանձնաժողովի անդամ, 6) Նունե Բալիշյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ, 7) Տաթևիկ Սարոյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ՝ հանձնաժողովի անդամ՝ արձանագրող։»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |