|
ՆԱԽԱԳԻԾ
|
10 ապրիլի 2025 թ. |
ԱՐՄԵՆԱԿ ԱՍՈՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ԱԲՈՎՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Արմենակ Ասոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 17-ի N Ք-1636). 1. Համաձայնություն տալ Արմենակ Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 3-րդ փողոցի թիվ 10/1 հասցեի արտաքին ջրագիծը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 27-ին տրված ՎՋ 85/2025 տեխնիկական պայմանի ուղեգծով և Արմենակ Ասոյանին տրամադրել արտաքին ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Արմենակ Ասոյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենակ Ասոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|