Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ «167-01/Վ-019» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 681 000 (վեց հարյուր ութսունմեկ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Քրիստինե Հակոբյանը 1986 թվականից ընտանիքով բնակվում է Բարեկամության փողոցի 5-րդ շենքի թիվ 2 բնակարանում, հիմք ընդունելով Քրիստինե Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-2381), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի փետրվարի 12-ի N 12022019-07-0040 վկայական) Բարեկամության փողոցի 5-րդ շենքի 56.75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 2 բնակարանն ուղղակի վաճառքով` 681 000 (վեց հարյուր ութսունմեկ հազար) դրամով օտարել Քրիստինե, Ելենա Հակոբյաններին, Սեդրակ, Գևորգ Միքայելյաններին, Սյուզաննա, Դիանա Պետրոսյաններին և Լաուրա Թադևոսյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 681 000 (վեց հարյուր ութսունմեկ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |