Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, հաշվի առնելով «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N Պ-1122), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 01-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բարեկամության հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող արհեստական լիճը, հարթակները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին և 2-րդ կետերում «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերը փոփոխել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով՝ իր հոլովաձևերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |