Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ «395-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 337 000 (երեք հարյուր երեսունյոթ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանուշակ Օգանովան 1997 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի թիվ 33/1 բնակարանում, հիմք ընդունելով Մանուշակ Օգանովայի դիմումը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ի N Ք-2047), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 28112016-07-0032 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի 33/1 բնակարանի (հատակագիծը կցվում է) երկու սենյակները (թիվ 2 և 3) և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը (թիվ 1, 4, 5, 6, 7 և 8)` 33.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքով` 337 000 (երեք հարյուր երեսունյոթ հազար)դրամով, օտարել Մանուշակ Օգանովային: 2. Մանուշակ Օգանովան պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 337 000 (երեք հարյուր երեսունյոթ հազար) դրամ` բնակարանի երկու սենյակների և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մանուշակ Օգանովայի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |