Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի երկրորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի հետևյալ օրակարգը. 1) «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կազմում ընդգրկված համայնքների աշխատակազմերի (համայնքային կառավարչական հիմնարկների) գործունեությունը դադարեցնելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին. 5) Աբովյանի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին. 6) Աբովյան համայնքի ծախսերը նախորդ տարվա բյուջեների համամասնություններով կատարելու համար համաձայնություն տալու մասին. 7) Փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին. 8) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |