Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումները և Կարեն Տոռոզյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 14-ի N Ք-2484). 1. Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող Կարեն Տոռոզյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի նոյեմբերի 09-ի N 09112024-07-0004 վկայական) 07-013-0115-0022 կադաստրային ծածկագրով 0.0326 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և տրամադրել հասցե՝ Աբովյան համայնք, գյուղ Արամուս, ?: 2. Կարեն Տոռոզյանը պարտավոր է. 1) 0.0326 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 941 325 (ինը հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր քսանհինգ) դրամ: 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Տոռոզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |