|       Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Աթոյանը 1984 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 76, 77 բնակարանում, հաշվի առնելով Արթուր Աթոյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի N Ք-1829), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հուլիսի 2-ի N 02072019-07-0059 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 32.85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 76, 77 բնակարանն անհատույց օտարել Արթուր Աթոյանին և Գայանե Մուրադյանին:
 2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 
 
 |