Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական նոր կազմը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2011 թվականի փետրվարի 2-ի «Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Աբովյան համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 3-ի N 118-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ա որոշումն իր բոլոր լրացումներով և փոփոխություններով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |