Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Զաքարյանը 2001 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 88 բնակարանում, հաշվի առնելով Արթուր Զաքարյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի N Ք-2758), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102019-07-0141 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 16.55 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 88 բնակարանն անհատույց օտարել Արթուր Զաքարյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Զաքարյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |