Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Վերգինե Բաղդասարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 11-ի N Ք-2440). 1. Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 07-035-0022-0025 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 11-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրեր՝ գրանցված «Կոտայքի մարզի» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 2530 և N 2532) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 2-րդ փողոց, 5: 2. Վերգինե Բաղդասարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վերգինե Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |