Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 11-ի «Աբովյան համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետում «550» թիվը փոխարինել «68» թվով, «11» թիվը փոխարինել «1» թվով, «29» թիվը փոխարինել «2» թվով, «12» թիվը փոխարինել «2» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|