Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գևորգ Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի N Ք-5478). 1. Գևորգ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի N 11082025-07-0070 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 12-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 909.5 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Երիտասարդական փողոց, 12, 63.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Երիտասարդական փողոց, 12/1։ 2. Գևորգ Հարությունյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |