Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՍՏԱՐՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 07-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը և անշարժ գույքի սեփականության իրավունքի N 10032025-07-0019 վկայականը, հաշվի առնելով Գրիգոր Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N Ք-2382). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 20-ի «Արկադի Ասլանյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 2346 որոշմամբ հաստատված N 284 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Գրիգոր Գրիգորյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Գրիգոր Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |