Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Գալուստ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 15-ի N Ք-697) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 05-ի N 33 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Գալուստ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 07-ի N 07072022-07-0177 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0306-0041 կադաստրային ծածկագրով 0.0408 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Գալուստ Գալստյանը պարտավոր է 0.0408 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում 1 812 255 (մեկ միլիոն ութ հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսունհինգ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գալուստ Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |