Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Սահակ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի N Ք-8297). 1. Սահակ, Վաչագան, Գառնիկ, Ռոբերտ, Տիգրան Գրիգորյաններին և Նոննա Պողոսյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023 թվականի օգոստոսի 17-ին տրված N Աբ-1817 արխիվային տեղեկանք, 2023 թվականի դեկտեմբերի 29-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 12935, N 12936, N 12937, N 12938, N 12939 և N 12940 ) Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0392-0026 կադաստրային ծածկագրում 1200.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 240.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Սահակ Ժորժիկի, Վաչագան Ժորժիկի, Գառնիկ Ժորժիկի, Ռոբերտ Վաչագանի, Տիգրան Վաչագանի Գրիգորյանների և Նոննա Գրիգորի Պողոսյանի սեփականության իրավունքը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |