Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշումների, հաշվի առնելով Գոհար Միսկարյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի օգոստոսի 21-ի N Ք-1363), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի օգոստոսի 7-ի N 07082017-07-0070 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի 31.15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 406, 408 բնակարանն անհատույց օտարել Գոհար Միսկարյանին, Վոլոդյա և Հերմինե Շահվերդյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |