Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բալաբեկ Աղասյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հուլիսի 16-ի N Ք-1531), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 3-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի 1-ին հանրակացարանի թիվ 61, 62, 68 բնակարաններն անհատույց օտարելու մասին» N 91-Ա որոշման տեքստում «Աղայան» բառը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «Աղասյան» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|