Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ` Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին (կցվում է՝ ձև N 22)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |